Նյարդաբանություն
Ալցհեյմերի հիվանդություն
Սա առաջնային դեգեներատից դեմենցիա է, որն ուղեկցվում է հիշողության խանգարման, մտավոր գործունեության և այլ բարձրագույն կեղևային ֆունկցիաների խանգարման հարաճմամբ և հանգեցնում է տոտալ թուլամտության։ Սկսվում է 50 տարեկանից հետո։
Փուլերը.
Ինիցիալ փուլը։ Կոգնիտիվ խանգարումներ։ Մնեստիկո-ինտելեկտուալ իջեցում. Մոռացկոտություն, ժամանակի որոշման մեջ դժվարություններ, սոցիալ, այդ թվում նաև մասնագիտական գործունեության վատացում, աճում են ֆիքսացիոն ամնեզիայի, տեղի և տարածության կողմնորոշման խանգարման երևույթները, նյարդապսիխոլոգիական ախտանիշները, այդ թվում աֆազիան, ապրաքսիան, ագնոզիան։ Հուզա-անձնական խանգարումներ. Էգոցենտրիզմ, անձնական անկարողության նկատմամբ սուբդեպրեսիվ ռեակցիաներ, զառանցանքական խանգարումներ։ Ալցհեյմերի հիվանդության այս փուլում հիվանդները քննադատորեն են գնահատում իրենց վիճակը և փորձում են կարգավորել իրենց հարաճող անկարողությունը։
Չափավոր դեմենցիայի փուլը։ Քունք-կողմնային նեյրոպսիխոլոգիական հաամախտանիշ` աճում է ամնեզիան, որակապես հարաճում է տեղի և ժամանակի նկտմամբ դեզօրիենտացիան։ Հատկապես կոպտորեն են խանգարվում ինտելեկտի ֆունկցիաները (արտահայտված է մտածողության մակարդակի իջեցումը, դժվարություններ վերլուծա-սինթեիկ գործունեության մեջ), ինչպես նաև դրա ինստրումենտալ ֆունկցիաների (խոսքի, պրաքսիսի, գնոզիսի, օպտիկո-տարածական գործունեության)։ Հիվանդի հետաքրքրությունները շատ սահմանափակ են, մշտական օգնության, խնամքի կարիք կա; չեն կարողանում կատարել մասնագիտական պարտականությունները։ Ամեն դեպքում, այս փուլում հիվանդները պահպանում են իմնական անրային առանձնահատկությունները, սեփական անլիարժեքության զգացմունքը և հիվանդության նկատմամբ հուզական ռեակցիան։
Ծանր դեմենցիայի փուլը։ Տեղի է ունենում հիշողության լրիվ քայքայում, ֆրագմենտար են իր անձի նկատմամբ պատկերացումները։ Հիմա անհրաժեշտ է տոտոլ օգնություն (հիվանդները չեն կարողանում պահպանել անձնական հիգիենայի կանոնները և այլն)։ Ագնոզիան հասնում է ծայրահեղ աստիճանի` միաժամանակ ծոծրակային և ճակատային տիպով։ Խոսքի քայքայում տոտալ սենսոր աֆազիայի տիպով։
Թերապիան և խնամքը
Ալցհեյմերի հիվանդությունն անբուժելի է, թերապիայի եղած մեթոդներն ունակ են որոշ չափով ազդել ախտանիշների վրա, սակայն իրենց բնույթով պալիատիվ միջոցներ են։ Միջոցների ընդհանուր համալիրից կարելի է առանձնացնել ֆարմակոլոգիական, պսիխոսոցիալ և հիվանդի խնամքի միջոցներ։
Ֆարմակոթերապիան
Ախտանշանային թերապիայի բուժման համար օգտագործվող Դոնեպեզիլի` ացետիլխոլիէսթերազայի ինհիբիտորի եռաչափ կառուցվածքը
Հսկող գործակալություները, ինչպիսին են FDA և EMEA, ներկայումս թույլ են տվելԱլցհեյմերի հիվանդության ժամանակ չորս դեղամիջոցների կիրառումը` խոլինէսթերազայի երեք ինհիբիտոր և մեմոնտինը` NMDA - անտագոնիստ։ Ընդ որում, չկան այնպիսի դեղամիջոցներ, որոնց գործունեության մեջ առկա է Ալցհեյմերի հիվանդության զարգացման դանդաղումը կամ կանգնեցումը։
Մեմանտինի կառուցվածքը` միջոցի, թույլատրված կիրառելու Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։
Ալցհեյմերի հիվանդության հայտնի նշանն է խոլինէրգիկ նեյրոնների ակտիվության իջեցումը։ Խոլինէսթերազայի ինհիբիտորներն իջեցնում են ացետիլխոլինի (ACh) քայքայման արագությունը, ավելացնելով դրա կոնցենտրացիան ուղեղում և կոմպենսացնում են խոլինէրգիկ նեյրոնների կորստով պայմանավորված, ACh ի կորուստը։ Ըստ 2008թ. դրության, բժիշկներն օգտագործում էին այնպիսի ACh-ինհիբիտորներ, ինչպիսին են դոնեպեզիլը, գալանտամինը և ռիվաստիգմինը (դեղահաբերի և սպեղանիների տեսքով)։ Կան վկայություններ այս դեղամիջոցների էֆեկտիվությամ մասին նախնական և չափավոր փուլերում, ինչպես նաև որոշակի հիմնավորումներ ուշ փուլում կիրառման վերաբերյալ։ Միայն ոնեպեզիլն է թույլատրված կիրառելու ծանր դեմենցիայի ժամանակ։ Այս դեղամիջոցների օգտագործումը թույլ կոգնիտիվ խանգարումների ժամանակ չդանդաղեցրեց Ալցհեյմերի հիվանդության ի հայտ գալը։ Այս դեղամիջոցների կողմնակի էֆեկտների մեջ ամենահաճախ հանդիպողը սրտխառնոցն ու փսխումն է` կապված խոլինէրգիկ ակտիվության ավելցուկի հետ, դրանք ի հայտ են գալիս 10 %հիվանդների մոտ և կարող են լինել թույլ կամ չափավոր արտահայտվածության։ Հազվադեպ հանդիպում են մկանների սպազմ, բրադիկարդիա, ախորժակի իջեցում, քաշի կորուստ, ստամոքսահյութի թթվայնության բարձրացում։
Դրդիչ նեյրոտրանսմիտոր գլուտամատը կարևոր դեր է կատարում նյարդային համակարգի աշխատանքում, սակայն դրա ավելցուկը բերում է գլուտամատային ռեցեօտորների դրդմանը և կարող է հանգեցնել բջիջների մահվան։ Այս պրոցեսը, որը կոչվում է էքսայտոքսիկություն դիտվում է ոչ միայն Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, այլ նաև այլ վիժակների դեպքում, ինչպիսին են Պարկինսոնի հիվանդությունը և ցրված սկլերոզը։ Մեմանտինը, ճնշելով NMDA-գլուտամատային ռեցեպտորների ակտիվությունը, սկզբում կիրառվում էր գրիպի բուժման համար։ Ցույց է տրված մեմանտինի չափավոր էֆեկտիվությունը չափավոր և ուժեղ ծանրության Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, սակայն, անհայտ է թե այն ինչպես է գործում վաղ փուլում։ Հազվադեպ դիտվում են թույլ արտահայտված կողմնակի էֆեկտներ, որոնցից են խաբկանքները, շփոթվածությունը, գլխապտույտը, գլխացավը և հոգնածությունը։ Դոնեպեզիլի հետ միասին մեմանտինը կոգնիտիվ ֆունկցիաների վրա ցուցաբերում է “վիճակագրորեն զգալի, սակայն կլինիկորեն հազիվ նշմարելի էֆեկտիվություն”։
Խնդրահարույց վարքով հիվանդների մոտ անտիպսիխոտիկները կարող են չափավոր իջեցնել ագրեսիվությունը և ազդել պսիխոզի վրա։ Միաժամանակ, այս դեղամիջոցներն առաջացնում են լուրջ կողմնակի էֆեկտներ, մասնավորապես, ցերեբրովասկուլյար բարդություններ, շարժական խանգարումներ և կոնգնիտիվ ունակությունների իջեցում, որը բացառում է դրանց առօրյա օգտագործումը։Ալցհեյմերի հիվանդության ժամանակ անտիպսիխոտիկների երկարատև օգտագործման դեպքում դիտվում է բարձր մահացություն։
Հետազոտությունների ուղղությունները
Կլինիկական հետազոտությունները Ալցհեյմերի հիվանդության ժամանակ
2008թ. ավելի քան 400 ֆարմակոլոգիական դեղամիջոցներ գտնվում էին թեստավորման փուլում աշխարհի տարբեր երկրներում։ Դրանցից մեկ չորորդն անցնում էին կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը, հաջող անցնելուց հետո այդ դեղամիջոցները համարվում են թույլատրված։
Կա կլինիկական հետազոտության ուղղություն, նպատակաուղղված հիմային ախտաբանական փոփոխությունների ուղղման վրա։ Թեստավորում անցնող դեղամիջոցների թիրախներից մեկը բետա-ամիլոիդի կուտակումն է, որը պետք է կրճատել։ Փորձարկվում են այնպիսի մեթոդներ, ինչպիսին են իմունոթերապիան կամ ամիլոիդային սպիտի դեմ վակցինացիան։ Ի տարբերություն սովորական վակցինացիայի, որն իրականացվում է նախորոք, Ալցհեյմերի հիվանդության ժամանակ վակցինան պետք է ներարկվի արդեն ախտորոշված հիվանդներին։ Ըստ հետազոտողների հայեցակարգի, հիվանդների իմուն համակարգը պետք է սովորի ճանաչել և հարձակվել ամիլոիդի կուտակման վրա` փոքրացնելով դրանց չափերը և հեշտացնել հիվանդության ընթացքը։ Որպես վակցինայի օրինակ, կարելի է բերել ACC-001մոլեկուլը, որի կլինիկական հետազոտությունները սառեցվել են 2008թ.։ Մյուս նմանատիպ միջոց է բապինզունաբը`բնական հակաամիլոիդային հակամարմնին նման, արհեստական հակամարմիններ։ Փորձարկման մեջ են գտնվում նաև նեյրոպրոտեկտորային միջոցները, օրինակ` AL-108-ը, և մետաղասպիտային փոխգործունեությունների ինհիբիտորները, ինչպիսին է PBT2։ Հիբրիդային սպիտ էթանեցեպտը, որը գործում է որպես TNF- ինհիբիտոր, ցուցաբերում է հուսալի արդյունքներ։
2008թ. կատարված կլինիկական հետազոտությունների ընթացքում նախնական և չափավոր փուլերում գտնվող հիվանդների մոտ, տաու-սպիտի ագրեգացիան ճնշող, տերտամեթիլթիոնինի քլորիդի և հակահիստամին դիմեբոնի ազդեցության տակ դիտվել են դրական տեղաշարժեր։
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն